Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Պետք է իրավիճակն օգտագործել և ճնշումը մեծացնել

Պետք է իրավիճակն օգտագործել և ճնշումը մեծացնել
30.06.2025 | 18:16

Սրբազանների կալանավայրում գտնվելը նոր վիճակ է նաև բանտի ու նրա «մշտական» բնակիչների համար. ամեն օր այդ կարգավիճակի ինտելեկտուալ և գաղափարական պատրաստվածության մարդիկ չեն հանդիպում:

Որքան էլ իշխանությունը փորձում է հոգևորականներին լռեցնել, մեկուսացնել` չի ստացվելու, ավելին` այս նոր իրավիճակը իշխանության ապօրինությունների ու այլանդակությունների վերհանման առավել ակտիվ շրջան է դառնալու:

Պարզապես պետք է իրավիճակն օգտագործել և ճնշումը մեծացնել:

Ազատություն բանտերում գտնվող բոլոր քաղբանտարկյալներին:

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 827

Մեկնաբանություններ